Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ներզատաբանություն

Խոսենք վահանաձև գեղձի հանգույցների մասին. nairimed.com

Խոսենք վահանաձև գեղձի հանգույցների մասին. nairimed.com

Կան կուտակված հարցեր, որոնց ըստ կարիք ունեն պարզաբանման: Առավել ևս, որ վերջին ժամանակներս կտրուկ փոփոխություններ են եղել սոնոգրաֆիայի և վիրահատական բուժման տակտիկայի ընտրության հարցերում:

-    Ե՞րբ է պետք կատարել պունկցիոն բիոպսիա

-    Մինչև մեկ սմ չափեր ունեցող հանգույցները ՊԵՏՔ ՉԷ ենթարկել բարակասեղային պունկցիոն բիոպսիայի: 1սմ և մեծ հանգույցների բիոպսիայի ենթարկելու հարցը որոշվում է սոնոգրաֆիկ տվյալների հիման վրա ( օգնում է THIRADS դասակարգումը):

-    Իսկ դրանից կարո՞ղ է բարորակ հանգույցը վերածվել չարորակի կամ չարորակն արագանալ

-    Տասնյակ հազարավոր դեպքերի ուսումնասիրությունն ամբողջ աշխարհում ապացուցել է, որ նման բան ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ:

-    Ցավո՞տ է:

-    Միջամտությունն իրականացվում է տեղային ցավազրկմամբ, որը մինիմալի է հասցնում ցավային զգացողությունները: Ավելի շուտ տհաճ է, քան ցավոտ: Բացառություն է կազմում տեղային ցավազրկողներից ալերգիա ունեցող մարդկանց փոքրիկ խումբը, սակայն նրանց համար էլ կան համապատասխան պրոցեդուրաներ, որոնք կտրուկ նվազեցնում են ցավազգացողությունը:

-    Երկա՞ր է տևում: Պե՞տք է հետո մնալ հիվանդանոցում:

-    Տևում է շատ կարճ, կատարվում է ամբուլատոր պայմաններում, միջամտությունից 5-10 րոպե անց պացիենտները վերադառնում են իրենց բնականոն կյանքին:

-    Ի՞նչ պատասխաններ կարող են լինել:

-    Հնարավոր պատասխանները 6-ն են: Պատասխանները պետք է համապատասխեն Bethesda դասակարգմանը: 90% դեպքերում հանգույցները լինում են բարորակ: Մնացած դեպքերում չարորակ կամ առկա է չարորակ պրոցեսի կասկած:

-    Ի՞նչ պետք է անել, եթե հանգույցը բարորակ չէ:

-    Հաջորդ քայլը վիրահատական բուժումն է: Մնացած բոլոր բուժական միջամտությունները անտեղի են և վտանգավոր: Իսկ հետագա գործողությունները և բուժման տակտիկան որոշվում է կոնկրետ դեպքին համապատասխան՝ հիմնվելով հյուսվածաբանական (պաթոհիստոլոգիական) քննության արդյունքների վրա:

-    Իսկ բարորակ հանգույցները պե՞տք է վիրահատել:

-    Բարորակ հանգույցները վիրահատվում են միայն մեծ չափսերի դեպքում (4սմ և մեծ): Մնացած դեպքերում, եթե չկա արտահայտված կոսմետիկ դիսկոմֆորտ պացիենտի մոտ կամ հարակից անատոմիական կառուցվածքների սեղմման զգացողություն, ապա վիրահատական բուժման կարիք չկա:

-    Ինչքանո՞վ են ճշգրիտ պունկցիոն բիոպսիայի տվյալները:

-    Եթե բժշկական թիմը պրոֆեսիոնալ է և հետևում է արդի պահանջներին, ապա ճշգրտության տոկոսը 97-98 % է:

-    Հնարավո՞ր է, որ բիոպսիան արվի, բայց ինֆորմացիա հանգույցի մասին չստացվի:

-    Ցավոք, այո: Առաջատար արևմտյան կլինիկաներում ոչ ինֆորմատիվ բարակասեղային բիոպսիաները կազմում են ընդհանուրի մինչև 20%-ը: Մեր կլինիկայում այն կազմում է 13-15%: Դա նորմալ է և կապ չունի բժշկի պրոֆեսիոնալ որակների հետ:

-    Իսկ այդ դեպքում ի՞նչ է պետք անել:

-    Անհրաժեշտ է կրկնել միջամտությունը: Եթե կրկնակի բիոպսիան նույնպես ինֆորմատիվ չի լինում, ապա միջամտությունը կրկնում են 6 ամիս անց: Իրենց մասին «քիչ ինֆորմացիա» տվող հանգույցները մեծամասամբ լինում են բարորակ:

-    Առաջարկվում է պունկցիայի փոխարեն կատարել էլաստոգրաֆիա:

-    Էլաստոգրաֆիան համեմատաբար նոր հետազոտություն է: Այն հանդիսանում է սոնոգրաֆիայի ռեժիմներից մեկը և հաճախ օգնում է «կասկածելի» հանգույցների հայտնաբերման հարցում: Սակայն այն  չի կարող հանդիասանալ այլընտրանքային մեթոդ պունկցիոն բիոպսիային:

Արամ Սամվելի Չոմոյան
էնդոկրին վիրաբույժ

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Վահանաձև գեղձի հիվանդություններ
ՀՀ ԱՆ. Վահանաձև գեղձի հիվանդություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք են և շատ հաճախ ի հայտ են գալիս հենց նման իրավիճակից հետո...

Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am
Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am

Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...

ԿԻՆ: Հիվանդություններ
Կնոջ հորմոնները. morevmankan.am
Կնոջ հորմոնները. morevmankan.am

Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...

Առողջ կին
Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am
Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am

Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...

Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am
Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am

Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...

Վահանագեղձի հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Վահանագեղձի հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Վահանագեղձը էնդոկրին համակարգի  բարդ և կարևոր գեղձերից է: Այն գտնվում է կոկորդի շրջանում, պարանոցի առաջային մասում: Նրա ազդեցությունն օրգան-համակարգերի վրա շատ մեծ է...

Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com
Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com

Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...

Ուռուցքաբանություն
Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am
Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am

Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:

Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...

Վիրաբուժություն
Վահանաձև գեղձի հիվանդություններ. nairimed.com
Վահանաձև գեղձի հիվանդություններ. nairimed.com

«Նաիրի» ԲԿ-ում մեկ ամսում իրականացնում է վահանաձև գեղձի ավելի քան 300 պացիենտի մոտ հետազոտություն, Էնդոկրին վիրաբույժը կամ վիրաբույժ-ուռուցքաբանը կատարում է ավելի քան 100 վիրահատություն` մեկ տարվա ընթացքում...

Յոդադեֆիցիտային վիճակներ. armeniamedicalcenter.am
Յոդադեֆիցիտային վիճակներ. armeniamedicalcenter.am

Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդություններից է թիրեոիդային ախտաբանությունը, որը զարգանում է յոդի պակասի արդյունքում...

Սերոտոնին՝ լավ տրամադրության հորմոնը. armeniamedicalcenter.am
Սերոտոնին՝ լավ տրամադրության հորմոնը. armeniamedicalcenter.am

Սերոտոնինը քիմիական նյութ է, որն ապահովում է նյարդային բջիջների միջև գրգիռների փոխանցումը:  Այն առկա է գլխուղեղում, արյան բջիջներում (թրոմբոցիտներ) և աղիներում: Սերոտոնինը կարգավորում է հարթ մկանների շարժունակությունը...

Ինսուլինակայունություն. armeniamedicalcenter.am
Ինսուլինակայունություն. armeniamedicalcenter.am

ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում շաքարային դիաբետի բարդություններից ամեն տարի մահանում է 2 մլն մարդ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ինսուլինակայունության ֆոնի վրա...

Վահանագեղձի հանգուցային ախտաբանություն. armeniamedicalcenter.am
Վահանագեղձի հանգուցային ախտաբանություն. armeniamedicalcenter.am

Վահանագեղձում հանգույցների առկայության մասին խոսում են հետևյալ ախտանշանները...

Վահանաձև գեղձը և հղիությունը. nairimed.com
Վահանաձև գեղձը և հղիությունը. nairimed.com

Էնդոկրինոլոգ, բ․գ․թ․ դոցենտ, «Նաիրի» ԲԿ թերապևտիկ ծառայությունների գծով փոխտնօրեն Նոնա Մարտիրոսյանի հետ խոսել ենք վահանձև գեղձի ֆունկցիոնալ խանգարումների և հղիության ու պտղի վրա դրանց անմիջական...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ակրոմեգալիա. armeniamedicalcenter.am
Ակրոմեգալիա. armeniamedicalcenter.am

Ակրոմեգալիան հորմոնալ խանգարում է, որի ժամանակ մեծահասակի մոտ հիպոֆիզն արտադրում է մեծ քանակի աճի հորմոն: Բազմաթիվ հորմոններ ակտիվացնող հիպոֆիզը փոքրիկ գեղձ է, որը տեղակայված է գլխուղեղի հիմքում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ